Ո՛չ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-ը, ո՛չ Ուելսի արքայազնը չեն հանդիպի Սասեքսի դքսի հետ, երբ նա հաջորդ շաբաթ այցելի Մեծ Բրիտանիա, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Արքայազն Հարին կմեկնի Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու WellChild Awards ամենամյա մրցանակաբաշխությանը, բարեգործական կազմակերպություն, որի հովանավորն է  արդեն 15 տարի:

Պալատական աղբյուրը հայտնել է, որ թագավորը  իր որդուն տեսնելու «ժամանակ չի ունեցել օրագրում», մինչդեռ նրա եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, ենթադրվում է, որ ամիսներ շարունակ չի շփվել Հարիի հետ:

Հասկանալի է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին այս տարի հրավիրված չեն եղել թագավորական ընտանիքի ամենամյա ամառային հանդիպմանը Բալմորալում:

Հարին վերադարձրել էր Վինձորի Ֆրոգմոր Քոթեջում գտնվող իր տան բանալիները, և դեռ հայտնի չէ, արդյո՞ք, թագավորական ընտանիքը նրան այլ կացարան կառաջարկի նրա այցի ընթացքում:

Անցյալ շաբաթ դուքսը կրկին քննադատել էր իր ընտանիքին Ըմբոստների խաղերի մասին բազմամիլիոնանոց հեռուստասերիալում․ միջազգային սպորտային մրցաշար, որը նա հիմնել է  վիրավոր վետերանների համար:

Netflix-ին տված հարցազրույցում արքայազն Հարին նոր հարձակում գործեց՝ ասելով, որ «չունի աջակցող կառույց», որը կօգնի իրեն հաղթահարել 12 տարեկանում իր մոր հանկարծակի մահը:

Հարին այս ամսվա վերջին ներկա կլինի Դյուսելդորֆում երկու տարին մեկ անցկացվող  խաղերին, բայց նախ կայցելի Մեծ Բրիտանիա՝ Լոնդոնում կայանալիք WellChild մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Ենթադրվում է, որ նրա կինը՝ Սասեքսի դքսուհին, չի միանա նրան բրիտանական ճանապարհորդության ժամանակ:

Անցյալ տարի Հարին պետք է ելույթ ունենար Wellchild-ի միջոցառմանը, սակայն շտապեց Շոտլանդիա՝ ընտանիքի հետ լինելու, երբ նրա տատիկը՝ թագուհին, ծանր հիվանդացավ։