Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսի Ռեզնիկովը Գերագույն Ռադա է ներկայացրել աշխատանքից ազատվելու դիմում։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշման համաձայն՝ հրաժարականի դիմում եմ ներկայացրել Ուկրաինայի Գերագույն Ռադա»,- գրել է նա Facebook-ում։

Նախօրեին Զելենսկին հայտարարել էր, որ որոշել է աշխատանքից հեռացնել Ռեզնիկովին և նրա փոխարեն նշանակել Պետական ​​գույքի հիմնադրամի ներկայիս ղեկավար Ռուստեմ Ումերովին։ Այժմ Ռեզնիկովին պաշտոնանկ անելու որոշումը, ինչպես նաև Ումերովին նշանակելը, պետք է հաստատի Գերագույն Ռադան։