Ապստամբների նշանակած Նիգերի վարչապետ Ալի Մահաման Լամին Զեյնը հայտարարել է, որ երկիրը կպատասխանի հարձակման ցանկացած փորձի և կպաշտպանի իրեն, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կպատասխանենք մեր երկրի վրա հարձակվելու ցանկացած փորձի և կպաշտպանենք մեզ»,- ասուլիսի ժամանակ ասել է վարչապետը։
Հուլիսի վերջին Նիգերի զինվորականները ազգային հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ հայտարարեցին, որ նախագահ Մուհամեդ Բազումը տապալվել է, երկրի սահմանները փակվել են և պարետային ժամ է հայտարարվել։ Նախագահական գվարդիայի հրամանատար, գեներալ Աբդուրահման Տչիանին Նիգերի պետական հեռուստատեսությամբ հանդես է եկել որպես հեղաշրջման մասնակիցների ստեղծած Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի ղեկավար։ Արևմտյան երկրների մեծ մասի ղեկավարները և ECOVAS տարածաշրջանային կազմակերպությունը դատապարտել են հեղաշրջումը։ Օգոստոսի սկզբին Աբուջայում (Նիգերիա) անցկացված ECOVAS-ի երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի արտակարգ խորհրդակցության մասնակիցները Նիգերում ռազմական միջամտության դեպքի համար ծրագիր են ընդունել։





























