Նավթի համաշխարհային գինը երեքշաբթի առավոտյան թույլ դինամիկա է ցուցադրում, շուկաները գնահատում են Չինաստանից ստացվող վիճակագրությունը եւ ՕՊԵԿ+-ի՝ արդյունահանումը կրճատելու ջանքերը, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունները։
Brent մակնիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը իջել է 0,07 տոկոսով՝ մեկ բարելը 88,94 դոլար, WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսներինը՝ 0,03 տոկոսով՝ 85,95 դոլար։




























