Հնդկաստանի կառավարությունը մտադիր է Հնդկաստանին վերադարձնել նախկին անվանումը՝ Բհարաթ, տեղեկացրել է The Economic Times-ը։
«Այժմ Սահմանադրության 1-ին հոդվածը կարող է նշել. Բհարաթը, այսինքն՝ Հնդկաստանը, պետք է լինի Պետությունների միություն»,- գրել է Հնդկաստանի ազգային կոնգրեսի ղեկավար Ջայրամ Ռամեշը Х սոցցանցում։
Բացի այդ, նա նշել է, որ պաշտոնական հրավերները G20-ի ընթրիքին Հնդկաստանի նախագահի կողմից ուղարկվել են «Բհարաթի նախագահ» ստորագրությամբ՝ սովորական «Հնդկաստանի նախագահի» փոխարեն։
«Բրիտանացիները Բհարաթը վերանվանեցին Հնդկաստան։ Մեր երկիրը հայտնի է «Բհարաթ» անունով արդեն հազարավոր տարիներ... Դա երկրի հնագույն անվանումն է, որը հանդիպում է սանսկրիտով հնագույն տեքստերում։ «Հնդկաստան» անվանումը պետք է հանվի Սահմանադրությունից»,- ասել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի պատգամավորներից մեկը։
Նշվել է, որ համապատասխան բանաձեւը կներկայացվի խորհրդարանի հատուկ նստաշրջանում, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-22-ին։





























