Ուզբեկստանի Օլի Մեջլիսի օրենսդիր (ստորին) պալատը փոփոխություններ է ընդունել, որոնք արգելում են հասարակական վայրերում դեմքը թաքցնող և անձնական ճանաչումը կանխող հագուստ կրելը, հայտնում է Коммерсантъ-ը՝ հղում անելով օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը։
Արգելքի խախտումը կհանգեցնի կարգապահական պատասխանատվության։ Թե կոնկրետ ինչ, չի նշվում։
Արգելքը չի ներառում հագուստը, որը թաքցնում է դեմքը բժշկական ախտորոշման կամ դեղատոմսի պատճառով, ինչպես նաև այն հագուստը, որը կապված է աշխատանքային և պաշտոնական գործունեության հետ:
Փոփոխությունն ընդունվել է Ուզբեկստանում հասարակական կարգի պահպանմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը բարելավելու նպատակով։ Այդ թվում՝ բարելավել «Ապահով քաղաք» համակարգի տեղեկատվական ծրագրերի աշխատանքը։





























