Ֆրանսիան բանակցություններ է սկսել Նիգերի բանակի ղեկավարության հետ հուլիսյան հեղաշրջումից հետո երկրից զորքերի մի մասի դուրսբերման շուրջ, գրում է Le Monde թերթը։
Այս պահին ոչ ֆրանսիացի զինվորների թիվը, ոչ էլ նրանց դուրսբերման ժամկետները որոշված չեն, հայտնում է Le Monde-ը՝ վկայակոչելով գործին մոտ կանգնած ֆրանսիական մի քանի անանուն աղբյուրներ։
Բանակցություններ են տարվում ոչ թե պուտչիստների առաջնորդների, այլ կանոնավոր բանակի ներկայացուցիչների հետ, որոնց հետ Ֆրանսիան երկար ժամանակ համագործակցում է, նշում է թերթը։
Հեղաշրջումից հետո Ֆրանսիան՝ Նիգերի նախկին գաղութատիրական տերությունը, հայտարարեց, որ կդադարեցնի ռազմական համագործակցությունը և կհանի երկրի զարգացմանն ուղղված բոլոր օգնությունները: