ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վաղը՝ սեպտեմբերի 6-ին, կայցելի Կիև, հայտնում է ուկրաինական Зеркало недели գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Վերջին անգամ Բլինկենն Ուկրաինա է այցելել մեկ տարի առաջ։ Այն ժամանակ նույնպես ամերիկացի պետքարտուղարի ուղեւորության մասին նախապես նախապես չէր հայտարարվել, գրում է Украинская правда-ն։
2022 թվականի ապրիլին Բլինկենը Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ այցելել է Ուկրաինա։ Գաղտնի այցի ժամանակ ամերիկացի պաշտոնյաները հայտարարեցին ռազմական օգնություն հատկացնելու մասին։





























