Գերմանիան հավատարիմ է ՆԱՏՕ նպատակներին՝ պաշտպանական կարիքների համար ՀՆԱ 2 տոկոսը հատկացնելու հարցում, այդ նպատակին կտրամադրի 25-30 եվրո 2028 թվականից։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։
Նա հիշեցրել է, որ Գերմանիան այժմ պաշտպանության վրա ծախսում է 100 միլիարդանոց հատուկ ֆոնդից, ինչը կապահովի երկու տոկոսանոց թիրախին հասնելն արդեն հաջորդ տարվանից։ «Ամենաուշը 2028-ից մենք ուղիղ գծով լրացուցիչ բյուջեից կտրամադրենք 25, գուցե եւ մոտ 30 մլրդ եվրո»,- ասել է կառավարության ղեկավարը։
«Մենք երաշխավորում ենք Բունդեսվերին պաշտպանական ծախսերի երկու տոկոսանոց մակարդակ 2028-ին, 2029-ին, 2030-ին եւ ամբողջ 30-ականներին։ Այդպես էլ պետք է լինի»,- ավելացրել է Շոլցը։





























