Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը դատարանին խնդրել է պատասխանատվության ենթարկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, նրա երեխաներին, Trump Organization ընկերությանը եւ նրանց փաստաբաններին դատարանում «թեթեւամիտ պահվածքի» համար։
Ինչպես տեղեկացրել է Politico թերթը, Ջեյմսը պահանջել է, որպեսզի Թրամփը եւ նրա փաստաբանները վճարեն 20 հազար դոլար «թեթեւամիտ պահվածքի» համար, քանի որ նրա իրավաբանները մշտապես նույն փաստարկներն են ներկայացնում, որոնք դատավորն արդեն բազմիցս մերժում է 2022թ. հոկտեմբերից։ Սպիտակ տան նախկին տիրոջ պաշտպանների գլխավոր փաստարկն այն փաստն է, որ գլխավոր դատախազությունը չունի «Թրամփի դեմ հայցեր ներկայացնելու լիազորություններ», նշել է պարբերականը։




























