Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանապահ զորամասերի զինվորականների միջեւ բախումներ են սկսվել երկու երկրների սահմանին, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են ականատեսները։

Նրանց խոսքով՝ մարտերն սկսվել են «Թորհամ» անցակետում, այնտեղ հրաձգությայն ձայներ են լսվում։

Միջադեպի պատճառով  արգելափակվել են հազարավոր քաղաքացիական անձինք, խաղաղ բնակիչները սահմանի երկու կողմում հեռանում են իրենց տներից եւ փորձում  դուրս գալ վտանգավոր գոտուց։

«Թորհամ» անցակետը Պակիստանի եւ Աֆղանստանի միջեւ երեք կարեւոր առեւտրային եւ տարանցիկ ճանապարհներից մեկն է։ Իսլամաբադը անցակետն օգտագործում է նաեւ իր առեւտրային ապրանքները Կենտրոնական Ասիա ուղարկելու համար։