Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որն Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել չորեքշաբթի առավոտյան։
«Ողջունեցի Էնթոնի Բլինքենին Ուկրաինայում։ Պետքարտուղարն առաջին գործընկերն է, որն օրը սկսեց Կիեւում... Բերկովեցկյան գերեզմանատուն այցելելով»,- գրել է Կուլեբան X սոցցանցում։





























