Միացյալ Նահանգները սեպտեմբերի 6-ին իրականացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում «Վանդենբերգ» տիեզերական ուժերի բազայից, ասվում է բազայի հաղորդագրության մեջ:

«Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 01.26-ին «Վանդենբերգ» տիեզերական ուժերիբազայից տեղի է ունեցել առանց մարտագլխիկի միջմայրցամաքային բալիստիկ Minuteman III հրթիռի փորձնական արձակում ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածային հրամանատարության կողմից», - ասվում է բազայի հաղորդագրության մեջ։

ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածների հրամանատարությունը Minuteman III հրթիռի արձակման նպատակն անվանել է համակարգի անվտանգության, արդյունավետության և պատրաստվածության փորձարկումը։