Գլոբալ տաքացումը Իսպանիայում ձիթապտղի յուղի գողության աճի պատճառ է դարձել: Երաշտն ու բերքի անկումը դարձել են այդ ապրանքների գների կտրուկ բարձրացման հիմնական պատճառները, իսկ արդյունքում՝ հաճախակի են դարձել կողոպուտները, գրում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ վերջին խոշոր կողոպուտը տեղի է ունեցել օգոստոսի 30-ի առավոտյան Կորդովա նահանգում։ Հանցագործները տեղական գործարանից գողացել են մոտ 50000 լիտր էքստրա առաջին մզվածքի ձիթապտղի յուղ, որը պատրաստ էր շշալցման։ Գողերը հանցանքը կատարել են ընդամենը մի քանի ժամում, իսկ կողոպուտի վնասը կազմել է ավելի քան 500 հազար եվրո։
«Գները բարձրացան ռեկորդային մակարդակի այն բանից հետո, երբ երաշտը վնասեց բերքը», - նշվում է հոդվածում։
Ըստ մասնագետների՝ մարդկանց սննդի կողոպուտին դրդող առանցքային գործոններից մեկը գումար խնայելու ցանկությունն է և փողի բացակայությունը։
«Բոլորն անհանգստացած են, որ գները կշարունակեն աճել, իսկ ձիթապտղի յուղն իսկապես կդառնա հեղուկ ոսկի»,- ամփոփել է «ձիթապտղի» կողոպուտից տուժած ընկերության մենեջեր Մարտին Պարան։




























