Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել Ռուստեմ Ումերովին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելուն, հայտնում է Գրոմասկան։

Ումերովի թեկնածությունը պաշտպանել է 338 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել, եւս 21-ը չեն մասնակցել քվեարկությանը։

Այս պաշտոնում Ումերովը փոխարինել է Օլեքսեյ Ռեզնիկովին, ով Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ղեկավարում էր 2021 թվականի նոյեմբերից։

Մինչ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ումերովի թեկնածությունը կառաջադրեր պաշտպանության նախարարի պաշտոնում, նա գլխավորում էր Պետական ​​գույքի հիմնադրամը։