ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիևում ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ խոսել է ուկրաինական զորքերի հակահարձակման «լավ առաջընթացի» մասին։
Ամերիկացի պաշտոնյան մեկնաբանել է, որ Ուկրաինա իր երրորդ պաշտոնական այցի շրջանակներում ևս մեկ անգամ «ապշել է» ուկրաինացի ժողովրդի, նրա բանակի քաջությամբ և պետական ղեկավարության ներդրած ջանքերով, մեջբերում է CNN-ը։
Նա հայտարարել է, որ անձամբ է եկել Կիև՝ ցույց տալու ԱՄՆ կառավարության «մշտական» և «վճռական» աջակցությունն Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։





























