Քսանյակի խմբի (G20) ղեկավարների կանանց (որոնք ժամանելու են Նյու Դելի միավորման գագաթաժողովի ժամանակ) համար նախատեսված ծրագրում ներառված է այցելություն Գյուղատնտեսական հետազոտությունների ինստիտուտ եւ կորեկի արտեր։ Այս մասին տեղեկացրել է Հնդկաստանի գյուղատնտեսության եւ բարեկեցության նախարար Շոբհա Քարանդլաժեն։
«G20-ի ղեկավարների կանայք կայցելեն Գյուղատնտնեսական հետազոտությունների ինստիտուտ։ Մենք նրանց ցույց կտանք մեր ձեռքբերումները գյուղատնտեսությունում»,- պետնախարարի խոսքերը մեջբերել է ANI գործակալությունը։
Քարանդլաժեի խոսքով՝ Նյու Դելիում «քսանյակի» ղեկավարների կանանց եւ ամուսիններին կտանեն կորեկի արտեր. «Մենք նրանց ցույց կտանք, թե ինչպես ենք աճեցնում կորեկը։ Հնդկաստանը համաշխարհային շուկա կորեկի արտահանման առաջատարն է։
Հնդկաստանի տարբեր մակարդակի պաշտոնատար անձինք մշտապես ուշադրություն են հրավիրում կորեկի հանդեպ, որի մշակված տեսակներից կորեկաձավար են ստանում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ավելի վաղ համաշխարհային հանրությանը կոչ էր արել ավելի շատ կորեկ աճեցնել եւ այն մտցնել հիմնական սննդամթերքների շարք՝ ելնելով պարենային անվտանգության խնդիրներից։ Իսկ 2021թ. ՄԱԿ Գերագույն վեհաժողովն ընդունեց Նյու Դելիի նախաձեռնած բանաձեւը եւ 2023 թվականը հայտարարեց Կորեկի միջազգային տարի։




























