Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը պահանջել է շտապ հետաքննություն անցկացնել Ռումինիայի տարածքում Ուկրաինայի հետ սահմանի մոտ բեկորների հայտնաբերման առիթով, որոնք, ենթադրաբար, պատկանում են անօդաչու թռչող սարքի: Այս մասին նա հայտարարել է Բուխարեստում Երեք ծովերի նախաձեռնության գագաթնաժողովի բացմանը։

 «Եթե հաստատվի, որ այդ տարրերը պատկանում են ռուսաստանյան անօդաչու թռչող սարքի, ապա դա  միանգամայն անընդունելի իրավիճակ կլինի և Ռումինիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում»,- ընդգծել է ռումինական պետության ղեկավարը։

Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Անջել Թիլվերը հաստատել է, որ Տուլչա գավառում «հայտնաբերվել են բեկորներ, որոնք կարող են պատկանել անօդաչու թռչող սարքի»։ Իր հերթին, Ռումինիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտին Սպինուն Agerpres լրատվական գործակալությանը հայտնել է, որ իշխանությունները հետաքննում են անօդաչու թռչող սարքի բեկորների ծագումը։