Գվատեմալայի նախկին նախագահ Օտտո Պերես Մոլինային դատարանը դատապարտել է ութ տարվա ազատազրկման եւս մեկ կոռուպցիոն գործով։ Ինչպես չորեքշաբթի տեղեկացրել է երկրի գլխավոր դատախազությունը, պատիժը մեղմվել է, քանի որ նա ընդունել է մեղքը։
«Պերես Մոլինան իրեն պատասխանատու է համարել այն հանցագործությունների համար, որոնք իրեն վերագրել է անպատժելիության դեմ պայքարի գծով հատուկ դատախազությունը, դատարանը որոշել է 2 տարով ազատազրկման ենթարկել նրան խարդախության, 2,5 տարով եւ 250 հազար կետսալ (31 հազար դոլար) տուգանքով՝ կաշառք ստանալու, 3,5 տարով եւ 10,5 մլն կետսալ (1,3 մլն դոլար) տուգանքով՝ փողերի լվացման համար»,- նշվել է X սոցցանցում գերատեսչության էջում հրապարակված հաղորդագրությունում։
2022թ. դեկտեմբերին նախկին նախագահը, որը երկիրը ղեկավարել է 2012թ. հունվարից մինչեւ 2015թ. սեպտեմբեր, դատապարտվել է 16 տարվա ազատազրկման հանցավոր դավադրության եւ մաքսավճարներից խուսափելու համար։ Գլխավոր դատախազությունը եւ ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորվող Անօրինականության դեմ պայքարի հանձնաժողովը 2015թ. գարնանը հայտնաբերել են մասշտաբային կոռուպցիոն սխեմա մաքսային մարմինների գործունեությունում։ Նույն թվականի սեպտեմբերին ներկայացված մեղադրանքների պատճառով խորհրդարանը հանել է Պերես Մոլինայի դատական իմունիտետը, ինչից հետո ընդունել է նրա հրաժարականը։ Ավելի ուշ պետության ղեկավարը դատարանի որոշմամբ կալանավորել է։




























