Պենտագոնը հրաժարվել է իրականանցնել ամերիկյան առաջին հիպերձայնային հրթիռի փորձարկումը, Bloomberg գործակալությանը տեղեկացրել են ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունում։

«Նախարարությունը նախատեսում էր փորձարկումն իրականացնել Քանավերալ հրվանդանի տիեզերակայանում (Ֆլորիդայի նահանգ), որպեսզի զեկուցի մեր հիպերձայնային տեխնոլոգիաների զարգացման մասին, բայց նախնական ստուգումներից հետո արձակումը չեղարկվել է»,- հայտարարել են Պենտագոնում։

Գերատեսչությունը չի նշել արձակումը չեղարկելու կոնկրետ պատճառը։ Bloomberg-ն ընդգծել է, որ չեղարկման մասին որոշումը սպառնալիքի տակ է դնում ԱՄՆ Զինված ուժերի ծրագիրն այն մասին, որ հիպերձայնային զենքը մարտունակ համարվի մինչեւ սեպտեմբերի 30-ը։

Պենտագոնի հայտարարությունում նշվել է, որ չնայած փորձարկումը տեղի չի ունեցել, հաջողվել է «տվյալներ հավաքել ցամաքային սարքավորման եւ ծրագրային ապահովման մասին, որոնք հիմք կդառնան հետագա առաջընթացի համար հարձակողական հիպերձայնային սպառազինություններ ստեղծելիս»։