ԱՄՆ բանակը (ցամաքային զորքերը) մտադիր է արդիականացնել Abrams տանկը՝ հաշվի առնելով մարտական գործողությունների փորձն Ուկրաինայում, որպեսզի բարելավի դրա մանեւրայնությունն ու դիմացկունությունը մարտադաշտում։ Այս մասին տեղեկացրել է Defense News պորտալը։
Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ն կփակի M1A2 Abrams-ի արդիականացման ծրագիրը եւ «ռեսուրսներ կներդնի նոր, արդիականացված Abrams-ի ստեղծման համար՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնց տանկը կարող է բախվել մարտադաշտում 2040թ. եւ հետագայում։ Նոր տանկը կանվանվի M1E3 Abrams, նշել է Defense News-ը։ Պորտալի տեղեկացմամբ՝ զինվորականներն առաջին հերթին ցանկանում են նվազեցնել մեքենայի քաշը։
Ինչպես նշել է բանակի փոխնախարար Գեյբ Կամարիլոն, արդիականացման ծրագիրը պայմանավորված է այն սպառնալիքներով, որոնց այժմ բախվում է Abrams-ը։ «Դա [արդիականացումը] իսկապես այն բոլոր սպառնալիքներով է պայմանավորված, որոնք մենք տեսնում ենք հենց հիմա, անգամ վերջերս Ուկրաինայում, պաշտպանության սեփական ակտիվ համակարգի, փոքր քաշի, մեծ դիմացկունության եւ, իհարկե, ցածր լոգիստիկ ծախսերի իմաստով, այդ թվում բանակի համար»,- ասել է նա։





























