Ուկրաինան ապակի արտադրող թուրքական Şişecam Group-ը մտցրել է «պատերազմի միջազգային հովանավորների» ցուցակ, տեղեկացրել է Կոռուպցիայի կանխման ազգային գործակալությունը (ԿԿԱԳ)։

«ԿԿԱԳ-ն պատերազմի միջազգային հովանավորների ցուցակ է մտցրել թուրքական Şişecam Group-ը։ Ընկերությունը շարունակում է բիզնես վարել Ռուսաստանի հետ եւ մնալ ՌԴ-ում իր ճյուղի ամենախոշոր արտահանողը»,- նշվել է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Նշվել է, որ ընկերությունը զբաղեցնում է աշխարհում երկրորդ տեղը ապակե սպասքի արտադրության ծավալով, հինգերորդ տեղը ապակե տարաների արտադրության ծավալով, կալցիումացված սոդայի եւ քրոմի հիման վրա քիմիական նյութերի արտադրության համաշխարհային առաջատարն է։ ԿԿԱԳ-ում նշել են, որ ընկերության եկամուտը 2022թ. ավելացել է՝ հասնելով 3,6 մլրդ դոլարի, զուտ շահույթն ավելացել է՝ հասնելով 740 մլն դոլարի։