Ամբողջ աշխարհում հարցվածների 63 տոկոսը դրական է վերաբերվում ՄԱԿ-ի դերին։ Այս մասին տեղեկացրել է Pew Research Center-ը՝ 2023թ. իրականացված հարցման հիման վրա։
Հարցումն անցկացվել է աշխարհի 24 երկրներում։ Մասնավորապես, ՄԱԿ աշխատանքն ամենից դրական են գնահատում Քենիան (76 տոկոս), Լեհաստանը (86 տոկոս), Հարավային Կորեան (79 տոկոս) եւ Շվեդիան (81 տոկոս)։
Ընդ որում՝ հարցվողների 28 տոկոսը բացասաբար է արձագանքել կազմակերպության ազդեցությանը միջազգային գործերի վրա։ Հակառեյթինգի առաջատարը Իսրայելն է, որտեղ հարցվողների 63 տոկոսը բացասաբար է արտահայտվել ՄԱԿ-ի մասին, իսկ Ճապոնիայում՝ 50 տոկոսը։ Հարցվողների ավելի քան 20 տոկոսը Արգենտինայում, Բրազիլիայում, Ինդոնեզիայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում դժվարացել է պատասխանել հարցին։
Հացվողները նշել են նաեւ ՄԱԿ կարեւոր դերը մարդու իրավունքների առաջմղման եւ պաշտպանության հարցում, ինչպես նաեւ աջակցությունը տնտեսական զարգացմանը։ Շատ հարցվողներ կարծում են, որ կազմակերպությունը քիչ է հոգում մարդկանց կարիքների մասին եւ բավականաչափ չի կարգավորում միջազգային հակամարտությունները։




























