Ֆրանսիան չի որոշի դուրս բերել իր զորքերը Նիգերից, քանի դեռ հայտնի չէ պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Բազումի ճակատագիրը։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նիգերի նոր քաղաքական կառույցի աղբյուրները։

Նրանց տեղեկություններով՝ Բազումի ճակատագիրը դեռ պարզված չէ։ Փարիզն ու Նիամեյը շարունակական բանակցություններ են վարում, օրակարգն աֆրիկյան պետության տարածքից ֆրանսիական հրետանու և ավիացիայի դուրսբերումն է։ Բացի այդ, կողմերը քննարկում են աֆրիկյան Սահելի Բարխանե գոտում գործող ֆրանսիական ստորաբաժանումների դուրսբերման հարցը։

Սեպտեմբերի 6-ին հեռուստաալիքը հաղորդել է, որ Նիգերում իշխանությունը զավթած զինվորականները Ֆրանսիայից պահանջել են որոշել երկրի տարածքից իր զինվորականների դուրսբերման ժամանակացույցը։