Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մտադիր է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանից G20-ի գագաթնաժողովի ժամանակ պահանջել սահմանափակումներ մտցնել Ռուսաստան պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների վերաարտահանման համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Այն պարզաբանում է, որ խոսքը Ռուսաստանի Դաշնություն ապրանքների և տեխնոլոգիաների ներմուծումը կանխելու մասին է, որոնք ՌԴ-ն կարող է «օգտագործել ռազմական նպատակներով»։ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները, ի պատասխան Bloomberg-ի՝ այս տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին, ասել են, որ երկիրը պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ, սակայն հավատարիմ է միջազգային պայմանագրերին այնպիսի երկրների հետ, ինչպիսին ԱՄՆ-ն է։
Ռուսաստանի և ԱՄԷ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը 2018 թվականի հունիսի 1-ին ստորագրել են հռչակագիր՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին։ Ռուսաստանի և ԱՄԷ-ի միջև առևտուրը վերջին մի քանի տարիների ընթացքում աճել է։





























