Մեր միջոցառմանը պետք է պետք է ու կծածանվի Հյուսիսային Կիպրոսի դրոշը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ անդամ երկրների նախարարների և Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդների երկրորդ հանդիպման մասնակիցների հանդիպմանը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Այսօր առաջին անգամ մեր շարքերում է Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցիչը։ Ես ուզում եմ հատկապես ողջունել Հյուսիսային Կիպրոսի մեր թյուրք եղբայրներին։ Նախարարն այստեղ ներկայացված է որպես դիտորդ, բայց, միևնույն ժամանակ, սեփական դրոշով»,- նշեց նա։

Այս կերպ, Ադրբեջանի նախագահը ևս մեկ անգամ աջակցեց Հյուսիսային Կիպրոսի նկատմամբ Թուրքիայի օկուպացիոն քաղաքականությանը։