Ղազախսատնի Ազգային անվտանգության կոմիտեն (ԱԱԿ) երկու ահաբեկչություն է կանխել։ Այս մասին հայտնել է ԱԱԿ փոխնախագահ Ռուսլան Սեյսեմբաեւը, տեղեկացրել է «Կազինֆորմը»։

Ինչպես նշել է գերատեսչության փոխնախագահը Շանհայի համագործակցության կազմակերպության Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի նիստում, ներկայում Ղազախստանում կայուն բարձր ահաբեկչական վտանգ է պահպանվում, երկրում ամեն տարի կանխվում է առնվազն երկու ահաբեկչություն։

Նրա խոսքով՝ այս տարի պատրաստման փուլում խափանվել են Հոջա Ահմեթ Յասավիի դամբարանի պայթեցման փորձը Թուրքեստանում եւ զինված հարձակումներն Աստանայում։

Նա ավելացրել է, որ ԱԱԿ ստացած տեղեկատվությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ահաբեկչական սպառնալիքները ՇՀԿ անդամ պետությունների համար «տեղի են ունենում մի շարք գերիշխող գործոնների ազդեցության ներքո»։