Եվրոպական անտառները կարող են անճանաչելի դառնալ կլիմայական ճգնաժամի պատճառով, քանի որ դրանց ծառերը կարող են անհետանալ կամ տեղափոխվել լեռներ: Այս եզրակացությանն են հանգել Կա Ֆոսկարիի համալսարանի և Իտալիայի Կենսաբազմազանության ազգային կենտրոնի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է «Frontiers in Forests and Global Change» (FFGC) գիտական ամսագրում:
Փորձագետները Իտալիայի Ապենինների և Ալպերի հինգ շրջաններում ծառատեսակների բաշխման մոդելներ են մշակել: Նրանք միավորել են կլիմայի փոփոխության կանխատեսումներով տվյալները երկու հիմնական սցենարի մեջ. մեկում ջերմոցային արտանետումները կրճատվում էին, իսկ մյուսում՝ մնում նույն մակարդակի վրա: Ստացված տեղեկատվության հիման վրա փորձագետները մշակել են անտառային տնկարկների համար հողերի պիտանիության քարտեզներ մինչև 2050թ.-ը։
Թիմը պարզել է, որ ծառերի մեծ մասի համար կենսատարածքը կկրճատվի փոփոխվող կլիմայի պատճառով, մինչդեռ որոշ տեսակներ կշահեն տաքացումից և կընդլայնեն իրենց ներկայության գոտիները: Դա առաջին հերթին վերաբերում է եվրոպական սաղարթավորներին և թուրքական կաղնուն։ Կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի տեսակներն են արծաթագույն եղևնին և եվրոպական հաճարենին:
Ընդհանուր առմամբ, անտառային գիծը կտեղաշարժվի դեպի լեռները: Հնարավոր է նաև, որ ալպյան մարգագետինների և այլ բարձր լեռնային էկոհամակարգերի մի մասը կորչի, քանի որ դրանց տեղը կզբաղեցնեն անտառները։




























