Բրիտանական ՌՕՈւ ինքնաթիռները մասնակցում են Սեւ ծովում հացահատիկ տեղափոխող ուկրաինական նավերի պաշտպանության գործողությանը հուլիսի 17-ին հացահատիկի գործարքի դադարեցումից հետո։ Այս մասին տեղեկացրել է The Daily Telegraph (DT) թերթը՝ հղում կատարելով վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակի աղբյուրին։

Պարբերականի տվյալներով՝ «վերջին շաբաթներին բրիտանական ավիացիան պարեկում է Սեւ ծովի [օդային տարածքը], որպեսզի կանխի քաղաքացիական նավերի հարվածները։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն «ակտիվացրել է գործողություններն այս շրջանում» հուլիսի 17-ին հացահատիկի գործարքի դադարեցումից հետո, նշվել է հոդվածում։

Լոնդոնը մտադիր է «օգտագործել դիտարկում, հետախուզում եւ տեղեկության հավաքում իրականացնելու իր հնարավորությունները, որպեսզի հետեւի Ռուսաստանի գործունեությանը Սեւ ծովում»։

Գործարքի իրականացումը, որը ենթադրում է համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի դուրսբերում սեւծովյան նավահանգիստներից եւ ռուսական գյուղտնտարտադրանքի եւ պարարտանյութերի արտահանման կարգավորում, դադարեցվել է հուլիսի 17-ին, քանի որ գործարքի Ռուսաստանին վերաբերող մասը չէր կատարվում։ Սեպտեմբերի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է վերադառնալ հացահատիկի գործարքին մի քանի օրվա ընթացքում՝ ավելի վաղ իրեն տրված խոստումների կատարման պահից սկսած։