ԵՄ գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հայտարարության համաձայն՝ Վրաստանի նախագահի իմփիչմենթի հարցը ռիսկ է պարունակում եւ կհանգեցնի բեւեռացման հետագա աճի, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։

Նրա խոսքով՝ բոլոր ինստիտուտները պետք է միասին աշխատեն։

«Իմփիչմենթի հարցը ռիսկ է, որը էլ ավելի կսրի իրավիճակը եւ կխորացնի բեւեռացումը։ Բոլոր ինստիտուտները պետք է միասին աշխատեն եւ աջակցեն երկրին եվրոպական ճանապարհին։ Վրաստանում կա հաջողության հասնելու պոտենցիալ այս գործընթացում։ Դուք ուժեղ վարչակազմ ունեք, աշխույժ քաղաքացիական հատված, եւ այս պատմական պահին հաջողության համար ձեզ անհրաժեշտ է համագործակցել»,- ասել է Բորելը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսում։