ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որն Ուկրաինա է մեկնել առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին մասնակցելու համար, նոր լուսանկարներ է հրապարակել Կիևից:
«Այսօր զբոսնեցինք Կիևի կենտրոնում։ Սուրբ Միխայիլի տաճարում առավոտյան պատարագ էր։ Ես էլ մոմ վառեցի և աղոթեցի մեր երկրների խաղաղության համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:





























