Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ը մոր՝ Եղիսաբեթ II թագուհու (1926-2022) մահվան առաջին տարելիցի օրը  այցելել է պատարագի Շոտլանդիայի եկեղեցում։ Ինչպես տեղեկացրել է The Daily Telegraph թերթը, միապետը Քամիլա թագուհու ուղեկցությամբ Քրետի Քիրկ եկեղեցում է՝ Բալմորալ ամրոցից ոչ հեռու, Աբերդինշիր մարզում։

Հենց այս ամրոցում է Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար կառավարած միապետը կյանքից հեռացել 2022թ. սեպտեմբերի 8-ին։ Սուվերենի մահվան պահին գահաժառանգը՝ այս դեպքում Եղիսաբեթ II թագուհու ավագ որդին, Ուելսի արքայազն Չառլզը դարձավ թագավոր։ Այդ պատճառով Մեծ Բրիտանիայում հաստատված ավանդույթով  միապետի գահ բարձրանալը, որը միշտ կապված է մյուսի մահվան հետ, երբեք չի նշվում, իսկ պետության ղեկավարը սահմանափակվում է մասնավոր միջոցառումներով։

Չառլզ III-ի որդին՝ Ուելսի արքայազն Ուիլյամը, եւ նրա տիկինը՝ Ուելսի արքայադուստր Քեյթը նույնպես հիշում են այդ օրը Եղիսաբեթ II թագուհուն պատարագի ժամանակ։ Դրա համար նրանք ընտրել են Սուրբ Դավթի տաճարը Ուելսի  արեւմտյան Հավերֆորդուեսթ քաղաքում։

Եղիսաբեթ II թագուհու մարմինը տեղափոխվել է Լոնդոն՝ կանգառով Էդինբուրգում։ Սեպտեմբերի 14-ից մինչեւ թաղման օրը՝ սեպտեմբերի 19-ը, թագուհու դագաղը դրված է եղել Լոնդոնի Վեսթմինսթերյան պալատում, որտեղ  թագավորության խորհրդարանն է։ Այդ ընթացքում նրան հրաժեշտ է տվել ավելի քան 250 հազար մարդ։ Նորին Գերազանցությունը վերջին հանգրվան է գտել Գեւորգ VI-ի մատուռում (Վինձորի ամրոց)։ Այստեղ են թաղված թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի հերցոգ Ֆիլիպը, Եղիսաբեթ II թագուհու հայրը եւ մայրը՝ Գեւորգ VI-ը եւ Եղիսաբեթ Բոուզ-Լայոնը (1900-2002), ինչպես նաեւ նրա քույր Մարգարեթը (1930-2002)։