Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է դերասան Սիլվեսթր Սթալոնեին։ Այս մասին նշվել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Դերասանի եւ հովվապետի զրույցի բովանդակության մասին չի նշվում։ Ֆրանցիսկոսը հաճախ է ընդունում կինոյի, սպորտի, բիզնեսի հայտնի մարդկանց։ Որպես կանոն, դրանք մասնավոր ընդունելություններ են, որոնց մասին պաշտոնապես չի տեղեկացվում։ Դրանց մասին տեղեկությունը տարածվում է սոցիալական ցանցերում այդ նույն հայտնի անձանց համապատասխան հրապարակումներից։

77-ամյա դերասանը, որը կատարել է «Ռոկիի» եւ «Ռեմբոյի» դերերը, իտալական արմատներ ունի, նրա հայրը տարագրվել էր Սիցիլիայից։