Բաղդադն ամբողջովին կատարել է իր ֆինանսական պարտավորությունները Իրաքյան Քրդստանի հանդեպ, չնայած այն հանգամանքին, որ Էրբիլն իր եկամուտները չի փոխանցել կենտրոնական գանձարան։ Այս մասին հայտարարել է Իրաքի կառավարության խոսնակ Բասեմ ալ-Ավադին։
«Դաշնային կառավարությունը լիովին կատարել է իր ֆինանսական պարտավորությունները Իրաքյան Քրդստանի հանդեպ և մեծ ջանքեր է գործադրել լուծումներ գտնելու համար։ Հունիսի վերջի դրությամբ տարածաշրջանի պարտքն ավելի քան երեք անգամ գերազանցում էր նրա բաժինը [դաշնային բյուջեում], ընդ որում տարածաշրջանային կառավարությունը նավթային և ընդհանուր եկամուտներ չի փոխանցել [կենտրոնական գանձարան]», - ասվում է X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի պաշտոնական էջում պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Չնայած տարածաշրջանային կառավարության կողմից պարտավորությունները չկատարելուն, կենտրոնական իշխանությունները պատասխանատվության չենթարկեցին տարածաշրջանի իրաքցի քաղաքացիներին պահանջները չկատարելու համար և, համաձայն [դաշնային բյուջեի] օրենքի, որոշեցին վարկ տրամադրել տարածաշրջանին այնքան ժմանակ մինչև նրա ֆինանսական խնդիրները: ամբողջությամբ կուծվեն»,- ընդգծել է ալ-Ավադին:
Հինգշաբթի Իրաքյան Քրդստանի վարչապետ Մասրուր Բարզանին մեղադրել էր կենտրոնական իշխանություններին սահմանադրական համաձայնագրերը խախտելու մեջ։ «Բաղդադի հրաժարումը մեզ տրամադրել դաշնային բյուջեով հատկացված ֆինանսական վճարումները սահմանադրական համաձայնագրերի խախտում է, վնաս է հասցնում քաղաքացիներին և խաթարում նրանց վստահությունը»,- գրել է Բարզանին X սոցիալական ցանցում:





























