Դանիական Leopard 1A5 10  տանկից բաղկացած առաջին խմբաքանակը հասել է  Ուկրաինայի տարածք։ Այս մասին հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։

«10 Leopard 1 տանկ արդեն գտնվում է Ուկրաինայի տարածքում,  ավելի մեծ քանակություն ճանապարհին է։ Այժմ դրանք կարող են օգտագործվել   հարձակման մեջ, որը ուկրաինացիները դեռ նոր են սկսում։ Գարնանից սկսված  աշխատանքները շարունակվում են։ Ուսուցումը տեղի է ունենում Գերմանիայում, որտեղ դանիացի  հրահանգիչները գերմանացի զինվորականների հետ     անձնակազմեր են պատրաստում  և տանկերը տեղափոխում Ուկրաինա»,- ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։