Երկրները պետք է ձեռնպահ մնան տարածքների զավթման նպատակով ուժի կիրառումից, հայտարարել են «Մեծ քսանյակի» (G20) երկրները համատեղ հռչակագրում, որն ընդունել են շաբաթ օրը, Նյու Դելիում ընթացող գագաթաժողովի ժամանակ, տեղեկացրել է Reuters-ը։

«ՄԱԿ Կանոնադրության համապատասխան, բոլոր պետությունները պետք է ձեռնպահ մնան ուժի կամ դրա կիրառման սպառնալիքից՝ հակառակ ցանկացած պետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության կամ քաղաքական անկախության տարածքներ ձեռք բերելու համար»,- ասված է G20-ի ղեկավարների հայտարարությունում։

Հռչակագրում նաեւ մտահոգություն է արտահայտվում ողջ աշխարհում պատերազմների ու հակամարտությունների հետեւանքների վերաբերյալ։

G20-ի ղեկավարները նաև կոչ են արել ամբողջությամբ ապահովել հացահատիկի գործարքը և առանց սահմանափակումների հասնել սննդամթերքի և պարարտանյութերի արտահանմանը Ռուսաստանի Դաշնությունից Ուկրաինա: 

Այս առումով հռչակագիրը բարձր է գնահատում Թուրքիայի ջանքերը և Ստամբուլի համաձայնագրերը, որոնք կնքվել են ՄԱԿ-ի օգնությամբ, ինչպես նաև կոչ է արվում դրանց լիարժեք, ժամանակին և արդյունավետ իրականացմանը՝ Ռուսաստանից  Դաշնությունից Ուկրաինա հացահատիկի և պարենի անհապաղ և անխոչընդոտ մատակարարումները երաշխավորելու համար։

«Մեծ քսանյակի» երկրների գագաթաժողովն այս հանգստյան օրերին ընթանում է Հնդկաստանում։