Հայերը կանգնած են հումանիտար սուր ճգնաժամի առաջ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պատճառով։ Այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի սենատոր Ջեքի Ռոզենը։
«Հայերը բախվում են հումանիտար սուր ճգնաժամի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պատճառով, ինչը հանգեցնում է սննդամթերքի և դեղորայքի խիստ պակասի։
«Ես աջակցում եմ հայ ժողովրդին հումանիտար օգնության կոչին և կոչ եմ անում Ադրբեջանին վերացնել իր շրջափակումը»,- նշել է նա։





























