2023 թվականի սեպտեմբերի 9-ին հերթական հեռախոսազրույցն է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի միջև։
Ինչպես հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Արտգործնախարարն ընդգծել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից հայկական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման, այսպես կոչված, ռեժիմի լուծարման անհրաժեշտությունը։ Նախարարը կոչ է արել խստորեն դատապարտել, միջազգային իրավունքից բխող պարտավորությունների համաձայն, Ադրբեջանի տարածքում «ընտրությունների» անվան տակ իրականացվող անօրինական գործողությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։




























