Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը իր չինացի գործընկերոջը հայտնել է իր «լուրջ մտահոգությունների» մասին՝ բրիտանական ժողովրդավարությանը Պեկինի միջամտության առիթով՝  խորհրդարանում լրտեսության մեղադրանքների ֆոնին, գրում է Daily Mail-ը:

Վարչապետը հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Ցիանին Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովի շրջանակում  ոչ պաշտոնական քննարկման համար:

Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին բրիտանական խորհրդարանի երկու աշխատակցի ձերբակալության մասին՝ Չինաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով։