Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը։

««G20» գագաթնաժողովի շրջանակում հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկել ենք ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունների ողջ շրջանակը, Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը և տարածաշրջանային, մասնավորապես,  հայ-ադրբեջանական իրավիճակը»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։