Երկուշաբթի պղնձի գինը բարձրանում է ավելի քան 1 տոկոսով՝ Չինաստանի մասին վիճակագրության հրապարակումից հետո, ինչպես նաեւ համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի թուլացման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 1,21 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,759 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,94 տկոսով՝ 8 242,5 դոլար, ալյումինիումը՝ 0,57 տոկոսով՝ 2 183,5 դոլար, ցինկինը՝ 1,45 տոկոսով՝ 2 443,5 դոլար։





























