Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը չհայտարարված այց է կատարել Կիեւ, տեղեկացրել է DPA գերմանական գործակալությունը։

Սա Գերմանիայի արտաքին գործերի նախարարի չորրորդ այցելությունն է Ուկրաինա վերջին մեկուկես տարում։ Դիվանագետը Ուկրաինայի մայրաքաղաք է հասել Լեհաստանից, գիշերային գնացքով։ Նրան կայարանում դիմավորել է Գերմանիայի դեսպան Մարտին Յեգերը։

Կիեւ ժամանելուն պես նախարարը հայտարարել է այսուհետ եւս Ուկրաինային «տնտեսական, հումանիտար եւ ռազմական աջակցություն ցուցաբերելու» Գերմանիայի մտադրության մասին։ Բերբոքը նաեւ հիշեցրել է Ուկրաինայի իշխանություններին հանրապետությունում կոռուպցիայի դեմ ուղղված պայքարի բարեփոխումների կարեւորության մասին։