ԱՄՆ-ն եւ Վիետնամը կողմ են Ուկրաինայում արդար եւ ամուր խաղաղության հաստատմանը։ Այս մասին տեղեկացվել է երկու երկրների ղեկավարների՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի եւ Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի համատեղ հայտարարությունում։
«Երկու ղեկավարներն ընդգծել են համապարփակ, արդար եւ ամուր խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ Միավորված Ազգերի Կազմակերպության Սահմանադրությանը համապատասխան»,- նշվել է փաստաթղթում, որը հրապարակել է Սպիտակ տունը։





























