Գերմանական Rheinmetall կոնցեռնը Ուկրաինային եւս 40 Marder ՀՄՄ կուղարկի, գրում է РБК-Украина գործակալությունը։

«Rheinmetall-ի աշխատանքը գոյություն ունեցող մեքենաների վրա ընթանում է ամբողջ թափով, որպեսզի Marder-ի նոր խմբաքանակը մատակարարվի պայմանագրի համաձայն 2023 թվականին»,-ասվում է հաղորդագրության մեջ: 

Գործակալությունը նշում է, որ այդ ՀՄՄ-ների մատակարարումից հետո Marder-ի ընդհանուր թիվը, որը Rheinmetall-ը փոխանցել է երկրին, կավելանա մինչեւ 80: