Իսրայելի պատվիրակությունն առաջին անգամ պաշտոնապես այցելել է Սաուդյան Արաբիա։ Այցը հաստատել է Իսրայելի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով իսրայելական ԶԼՄ-ների հաղորդագրությունները, տեղեկացրել է Times of Israel-ը։

Նշվել է, որ այցի պատճառը Սաուդյան Արաբիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստն է։ Իսրայելի ներկայացուցչի խոսքով՝ Էր Ռիադում են գտնվում իսրայելցի դիվանագետներ, կրթության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Իսրայելի հնությունների վարչության ղեկավարը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելը հանդիպման ժամանակ մտադիր է դեմ հանդես գալ Երիքոնը Համաշխարհային ժառանգության պաղեստինյան օբյեկտների ցուցակում ներառելուն։ Չնայած Իսրայել պետությունը դադարեցրել է անդամակցությունը ՅՈւՆԵՍԿՕ-ին 2019թ., քանի որ կազմակերպությունը համարում է աչառու Իսրայելի հանդեպ, պետությունը մասնակցում է նիստին որպես դիտորդին։