Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում հայտարարել է, որ այսօրվանից չեղարկվում է վիզային ռեժիմը Չինաստանի քաղաքացիների համար։

Վարչապետը նշել է, որ վերջերս Չինաստան կատարած իր այցելությունը շատ արդյունավետ է եղել։ Կառավարության ղեկավարի կարծիքով՝ Չինաստանն աշխարհի ամենաուժեղ տնտեսությունն է, եւ Պեկինի հետ առեւտրատնտեսական կապերի ամրապնդումը կբխի Վրաստանի քաղաքացիների շահերից։

Կառավարությունը մտադիր է աշխատել վրացական տնտեսությունում չինական ներդրումների ներգրավման, ինչպես նաեւ զբոսաշրջիկների հոսքի ավելացման ուղղությամբ։