Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արեւմուտքը 50 տարի չի պահում Թուրքիային տված խոսքը, արգելափակում է ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը:

«Մեծ քսանյակի մեջ մտնում են ոչ միայն արեւելյան, այլեւ շատ արեւմտյան երկրներ։ G20-ը գործնականում Արեւելքի եւ Արեւմուտքի սինթեզ է։ Սակայն այս վերջին իրադարձություններից հետո ես կարող եմ ասել, որ Արեւմուտքի հետ հակամարտություն, ցավոք, կա՝ ռուս-ուկրաինական միջադեպում։ Ահա, հարգելի պարոն Պուտինը ասում է, որ Արեւմուտքը չի կատարել իր խոստումները։ Արդյոք Արեւմուտքը հիսուն տարի շարունակ պահել է մեզ տված խոսքը։ Եվրամիությունը հիսուն տարի մեզ արգելափակում է (նկատի ունի Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին)։ Այսօր մենք կրկին հանդիպել ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եւ նրանհայտնել այդ մասին»,-ասել է Էրողանը։  

Ավելի վաղ նա  հայտարարել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կլինի այն բանից հետո, երբ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին: