Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կկարողանա թռչել Հնդկաստանից ոչ շուտ, քան երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 12-ը։ Այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Մուհամեդ Հուսեյնը։

«Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի [վարչապետի] հեռանալը տեղի ունենա վաղը առավոտյան [երեքշաբթի, սեպտեմբերի 12-ին], բայց մենք գիտակցում ենք, որ իրավիճակը կարող է փոխվել», - մեջբերում է CTV-ն նրա խոսքերը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրյուդոյի համար արդեն իսկ օդ է բարձրացել պահեստային ինքնաթիռ։

Ավելի վաղ CTV-ն հայտնել էր, որ վարչապետն ու Կանադայի ողջ պատվիրակությունը, այդ թվում՝ մամուլի ներկայացուցիչները, որոնք մասնակցել են Հնդկաստանում կայացած «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին, չեն կարողացել թռչել Նյու Դելիից՝ ինքնաթիռի խափանման պատճառով։ Նշվել է, որ ինքնաթիռը տեխնիկական անսարքություն է ունեցել։