Պղնձի գինը երեքշաբթի շարունակում է բարձրանալ երկուշաբթի 2,2 տոկոսով ավելանալուց հետո, ինչը կապված է Չինաստանի վիճակագրության հրապարակումից հետո պահանջարկի հեռանկարների վերաբերյալ լավատեսության հետ, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,12 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,8 083 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 1,94 տոկոսով՝ 8 402 դոլար, ալյումինիումինը՝ 1,01 տոկոսով՝ 2 205,5 դոլար, ցինկինը՝ 2,7 տոկոսով՝ 2 509,5 դոլար։