ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շփոթել է Վիետնամի նախագահ Վո Վան Թհիոնգին եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Վիոնգ Դին Հյուեին՝ ոչ ճիշտ լուսանկար տեղադրելով Վիետնամում ԱՄՆ նախագահի ընդունելության համար երախտագիտության մասին հաղորդագրությունում, տեղեկացրել է New York Post թերթը։

Թերքի տվյալներով՝ Բայդենը սեպտեմբերի 11-ին շնորհակալություն է հայտնել գործընկերոջը X սոցցանցի գրառման մեջ, որն արդեն հանվել է։ Ինչպես նշել է պարբերականը, գրառմանը կցված էր Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի նախագահ Վիոնգ Դին Հյուեի լուսանկարը։ «Նախագահ Վո Վան Թհիոնգ, շնորհակալություն այդքան արդյունավետ հանդիպման համար»,- գրել էր նա։

New York Post-ը նշել է, որ երկու տղամարդիկ ակնոց են կրում եւ միանման սանրվածք ունեն։